AM
6 Մայիս 2012 - 21:11 AMT

Մարուշենկո. Որոշ եվրոպական գործիչներ չեն ժամանի EURO-ին, սակայն մրցաշարը կկայանա ամենաբարձր մակարդակով

«Եվրոպայի 2012թ. առաջնությունը կարևոր իրադարձություն է և' մեր երկրի, և' Եվրոպայի համար: Որոշ եվրոպական քաղաքական գործիչներ քաղաքական հայտարարություններ են կատարել առաջնության վերաբերյալ, թե չեն ժամանի, բայց չնայած դրան, մրցաշարը տեղի կունենա ամենաբարձր մակարդակով»,- Երևանում հայտնել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Մարուշենկոն:

Մի շարք եվրոպական քաղաքական գործիչներ հայտարարել են, որ բոյկոտում են ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն Ուկրաինայում` ի նշան բողոքի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի շուրջ ստեղծված իրադրության դեմ:

Չնայած այդ հայտարարություններին, ՈՒԵՖԱ-ն հաղորդել է, որ ԵԱ-ն տեղի կունենա Ուկրաինայում և Լեհաստանում հունիսի 1-ից հուլիսի 1-ը: