AM
7 Մայիս 2012 - 11:03 AMT

Միրչա Լուչեսկու. «Մետալուրգը» ծափահարությունների է արժանի

Ուկրաինայի գավաթի եզրափակիչ խաղից հետո, որտեղ «Շախտյորը» հաղթեց «Մետալուրգին» և 8-րդ անգամ դարձավ գավաթակիր, «հանքափորների» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն նշեց իր թիմի լիակատար առավելությունն առաջին խաղակեսում: Սակայն, ռումինացի մասնագետը խոստովանել է, որ գոլերի իրացման խնդիրը թույլ չտվեց իր սաներին հանգիստ հաղթել:

«Խաղը հիանալի ներկայացում դարձավ: Մենք ամբողջական առավելություն ունեցանք առաջին խաղակեսում, կարող էինք մի քանի գոլ խփել: Եվ, եթե երկրորդ գնդակը խփեինք, հավանաբար, դրանով ամեն ինչ կվերջանար: Սակայն մենք չօգտագործեցինք բոլոր պահերը՝ կորցնելով վստահությունը: Այս խաղը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Գավաթին թույլ թիմեր չեն մասնակցում»,-Լուչեսկուի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Նա խոստովանել է, որ խաղի վերջում երկու թիմերը շատ էին հոգնել, ֆուտբոլիստները ջղակծկումներ էին ունենում. «Այժմ հարկավոր է շատ լուրջ վերաբերվել վերականգնմանը առաջնության վերջին խաղից առաջ: Բնականաբար, ես ակնկալում էի, որ «Մետալուրգի» հետ խաղը շատ բարդ է լինելու: Մեր մրցակիցներն արժանի են ծափահարությունների: Նրանք շատ լավ էին պատրաստվել եզրափակչին»: