Հունգարացի մրցավար Վիկտոր Քաշային, ով կաշխատի EURO-2012-ում, համոզված է, որ առաջնության կազմակերպիչներն իդեալական կանցկացնեն մրցաշարի ողջ նախապատրաստական աշխատանքը: «Համոզված եմ, որ կազմակերպման մեջ խնդիր չի լինի: Ես տեսել եմ մարզադաշտերը, դրանք հիանալի են: Լսել եմ գործընկերներիս դրական արձագանքները, ովքեր Ուկրաինայում եղել են տարբեր վայրերում, որ նախապատրաստության հետ այնտեղ ամեն ինչ կարգին է»,- ասել է մրցավարը:
Քաշային պատմել է, թե ինչպես է պատրաստվում մրցաշարին՝ ուսումնասիրելով առաջնության թիմերը: «Բոլորը կարծում են, որ մրցավարը ֆուտբոլի դաշտում աշխատում է 90 րոպե: Դա այդպես չէ, ֆուտբոլը զբաղեցնում է օրվա 24 ժամն առանց դադարի: Այդ ժամանակը գնում է ֆիզիական մարզավիճակի և տեխնիկայի պատրաստության վրա: Մենք շատ խաղեր են դիտում, ինչպես Եվրոպայի լիգայի, այնպես էլ Չեմպիոնների լիգայի: Մենք պետք է ուսումնասիրենք հնարավորինս շատ թիմեր և նրանց ռազմավարությունները, որպեսզի դաշտում չզարմանանք ինչ-որ բաների վրա: Իմ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ես շատ խաղեր եմ դիտել, մշտապես դիտում եմ ֆուտբոլ, որովհետև դա իմ կյանքն է»,- նշել է նա:





