Մեծ Բրիտանիայի կառավարությունը հետաքննություն է նշանակել Լոնդոնի արևելքում Օլիմպիական զբոսայգում անվտանգության ապահովման վերաբերյալ այն բանից հետո, երբ աշխատողներից մեկն այդ գոտի է անցկացրել ռումբի մուլյաժ:
Միացյալ Թագավորության ՆԳՆ-ը պարտավորեցրել է Լոնդոնի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմակերպչական հանձնաժողովին պարզել տեղի ունեցածի հանգամանքները և զեկուցել արդյունքների մասին ներքին գործերի նախարարին: Կազմակերպիչների համար տհաճ միջադեպ է տեղի ունեցել Օլիմպիական մարզադաշտի պաշտոնական բացումից առաջ: Աշխատողներից մեկը կարողացել է մի քանի ՀԱԿ-երի միջով զբոսայգի մտցնել էքսկավատորի մեջ գտնվող ռումբի մուլյաժ: Եվ ոչ մի անգամ ոչ նա, ոչ մեքենան չեն ենթարկվել անվտանգության ծառայության աշխատողների ստուգմանը:
Անվտանգության ապահովման լայնամասշտաբ գործողությունը կսկսվի մայիսի 19-ին օլիմպիական կրակի էստաֆետի մեկնարկով և կավարտվի սեպտեմբերի 9-ին Պարալիմպիկ խաղերի ավարտին:





