Հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Ֆերhեյնը, որը EURO-2008-ի ժամանակ Գուս Հիդդինկի շտաբում էր, դարձել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի` Վարդան Մինասյանի ասիստենտը, հաղորդում է De Telegraaf:
Մասնագետը պայմանագիր է կնքել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ մինչև 2014թ, որը կարող է երկարացվել մինչև 2016թ:
Ֆերհեյնն աշխատել է որպես Հոլանդիայի հավաքականի մարզիչներ Ֆրանկ Ռայկարդի, Դիկ Ադվոկատի օգնական, ինչպես նաև համագործակցել է Հիդդինկի հետ, որը զբաղեցնում էր Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: 2008-ին Հիդդինկը Ֆերհեյնի հետ միասին զբաղվել է հավաքականի ֆիզպատրաստության հարցերով և Ռուսաստանի հավաքականի հետ Եվրոպայի առաջնությունում նվաճել բրոնզե մեդալներ:
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ ավելի ուշ այս առնչությամբ լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն:





