AM
8 Մայիս 2012 - 13:52 AMT

Մայիսի 11-ին ՈՒԵՖԱ-ն կստանձնի EURO-2012-ի բոլոր մարզադաշտերի կառավարումը

Բոլոր մարզադաշտերը, որտեղ պլանավորված է 2012-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի անցկացումը, պատրաստ են ամենաբարձր մակարդակով անվտանգության ապահովմանը, հավաստիացրել է Ուկրաինայում մրցաշարի տնօրեն Մարկիյան Լուբկիվսկին:

«Ուկրաինայի և Լեհաստանի բոլոր մարզադաշտերը պատրաստ են անվտանգության ապահովման ամենաբարձր մակարդակին: Հիշեցնեմ, որ խմբային մրցաշարի բոլոր խաղերը մեր կողմից գնահատվել են որպես ցածր ռիսկի խաղեր»,- ասել է նա:

Լուբկիվսկին հաղորդել է, որ մայիսի 1-ին ՈՒԵՖԱ-ն կվերցնի բոլոր մարզադաշտերն իր կառավարման տակ: «Մայիսի 12-ից կսկսվի ուսուցման ծրագիրը ստյուարդների, կամավորների և պահակների համար, ովքեր կաշխատեն մարզադաշտերում»,- ասել է նա: