AM
10 Մայիս 2012 - 15:50 AMT

ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեն վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն վերջնագիր է ներկայացրել Թուրքիային: Նա նպատակահարմար չի համարում 2020 թվականին Թուրքիայում անցկացնել և' ամառային Օլիմպիադան, և' Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը:

Նրա խոսքով` Թուրքիան պետք է ընտրի, թե որ առաջնությունն է ուզում անցկացնել. «ՄՕԿ-ը թույլ չի տալիս Օլիմպիադայի անցկացմանն իր թեկնածությունն առաջադրած երկրին նույն տարի կազմակերպել նաև մեկ այլ խոշոր մարզական միջոցառում: Դա չի համապատասխանում Օլիմպիական խարտիային»:

Ռոգգեն զարմանքով է ընդունել Եվրոպայի առաջնությունն անցկացնելու Թուրքիայի ցանկությունը: Նրա կարծիքով` միանգամից 2 խոշոր մրցաշար անցկացնելու այդ երկրի ցանկությունը կնվազեցնի նրա շանսերը մայիսի 23-ին, երբ Քվեբեկում անցկացվի հավակնորդների ընտրությունը:

Օլիմպիադա-2020-ը Ստամբուլի հետ մեկտեղ հավակնում են անցկացնել Բաքուն, Մադրիդը, Դոհան և Տոկիոն: