«Դոնբաս Արենայում» առաջնությունում հաղթելուց հետո, «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոստովանել է, որ գնալով ավելի բարդ է դառնում առաջնությունում հաղթելը: «Մեր մրցակիցները նույնպես աճում են, և հաջորդ առաջնությունում կփորձեն մոտենալ մեզ, մեր ռիթմին: Սա բարդ առաջնություն էր: Մենք գործնականում մշտապես «Դինամոյի» ետևում էինք: Դա շատ դժվար էր: Մենք հասանք հաղթանակի այս առաջնությունում, քանի որ, վստահ էինք, որ լավագույնն ենք և ցուցադրում էինք դա յուրաքանչյուր խաղում»,-Լուչեսկուի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Նա ասել է, որ երկու նվաճումներից հետո, նրանք կփորձեն հաղթել նաև Սուպերգավաթում: «Անշուշտ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր տղաներին, բոլոր ֆուտբոլիստներին: Նրանք հասկանում էին, որ որոշակի փոխարինումներ են կատարվում, կա կազմի ռոտացիա: Բոլորը նորմալ վերաբերվեցին դրան և ես երջանիկ եմ: Ցանկացածին կարելի էր դնել,և աննկատ կմնար, թե ինչ-որ մեկին փոխարինել են»:





