AM
11 Մայիս 2012 - 07:37 AMT

Ուկրաինացի սահմանապահները կստուգեն Եվրո-2012 երկրպագուներին օդում

Եվրո-2012 երկրպագուներին ստուգելու համար ուկրաինացի սահմանապահները օդանավակայաններում մտադիր են հատկացնել միջինը 20 վայրկյան:

«Դա հնարավոր կլինի նախնական տեղեկությունների ստացման շնորհիվ»,-ասել է պետական սահմանապահ ծառայության նախագահ Նիկոլայ Լիտվինը: Ըստ նրա, «քանի դեռ ինքնաթիռը օդում կլինի, մենք արդեն կստուգենք ժամանողների անձերը»:

Ավտոմոբիլային սահմանակետերում կգործի Լեհաստանի հետ համատեղ սահմանային հսկողություն: Դա նշանակում է, որ ստուգումները կանցկացվեն միայն Լեհաստանի տարածքում: