AM
12 Մայիս 2012 - 06:54 AMT

Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտի արևելյան տրիբունայում երկու ական է հայտնաբերվել

Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտի արևելյան տրիբունայում երկու ական է հայտնաբերվել:

«Շրջայցի ժամանակ Արևելյան տրիբունայում շարքերի միջև 40 րոպե առաջ երկու ական է հայտնաբերվել: Սպասում ենք կինոլոգներին, թե ինչ ականներ են դրանք, դեռ հայտնի չէ»,-ասել է ՌԴ ՆԳՆ վարչության մամլո ծառայության պետ Իլյա Շակալովը: Ըստ նրա, տրանսպորտի ու հետիոտնի շարժումը մարզադաշտի շրջանում սահմանափակ է:

«Եթե կինոլոգներն ասեն, որ դա լուրջ է, կդիմենք ԱԴԾ»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Բացի այդ, նա նշել է, որ հարկավոր է պարզել, թե ինչպես են ականները հայտնվել մարզադաշտում: Շակալովը չի բացառել, որ ինչ-որ մեկը կարող էր դրանք թողնել խաղից հետո:

Այս մարզադաշտում իր տնային խաղերն են անցկացնում «Կուբանն» ու «Կրասնոդարը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի անդամներ Մարկոս Պիզելին և Յուրա Մովսիսյանը: Մայիսի 13-ին «Դինամո» մարզադաշտում Ռուսաստանի առաջնության վերջին խաղում «Կուբանը» կընդունի «Դինամոյին»: