AM
14 Մայիս 2012 - 07:09 AMT

Մարկոս Պիզելլիի «Կուբանը» Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը

Ռուսաստանի առաջնության վերջին տուրում «Կուբանը» «Դինամոյի» հետ ոչ ոքի է խաղացել` 1:1: «Կուբանի»հիմնական կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին:

Դան Պետրեսկույի մարզիկները հավաքել են 61 միավոր և իրենց ելույթները եզրափակել 8-րդ հորիզոնականում: «Դինամոն», որտեղ հանդես է գալիս Հայստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, 71 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

«Այս խաղը, կարծես փլեյ-օֆֆում մեր ելույթի վերջին շտրիխը լիներ, հավանաբար մեր տղաները բարձրագույն մակարդակում հանդես գալու փորձի պակաս ունեին: Շատ քիչ էր պակասում, որպեսզի այդ ոչ ոքիով ավարտված խաղերը հաղթեինք: Բացի փորձի և վարպետության բացակայությունից, դա այլ կերպ չեմ կարող բացատրել»,-ընդգծել է «Կուբանի» մարզիչը: