AM
14 Մայիս 2012 - 07:24 AMT

Յուրա Մովսիսյան. Շնորհակալ եմ «Կրասնոդարին» հրաշալի խաղաշրջանի համար, ինձ համար սա իսկական հաճույք էր

«Շնորհակալություն «Կրասնոդարին» հրաշալի խաղաշրջանի համար, ինձ համար սա իսկական հաճույք էր: Ուզում եմ երախտագիտությունս հայտնել թիմակիցներիս, մարզչական շտաբին, և, բնականաբար, Ռուսաստանի, Հայաստանի, ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի երկրպագուներիս, ովքեր աջակցում էին մեր թիմին»,- Facebook-ի իր էջում գրել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

«Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության վերջին տուրում ոչ ոքի է խաղացել Նալչիկի «Սպարտակի» հետ: Մովսիսյանն իրացրել է 11մետրանոց: Սա Ռուսաստանի առաջնությունում Մովսիսյանի 14-րդ գնդակն էր, իսկ լավագույն ռմբարկուների ցուցակում նա զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: