AM
14 Մայիս 2012 - 08:35 AMT

EURO-2012-ին ընդառաջ Լեհաստանում օծել են Ազգային մարզադաշտի մատուռը

EURO-2012-ին ընդառաջ Լեհաստանում օծել են Ազգային մարզադաշտի մատուռը և հրատարակել են «Ավետարան մարզիկների և երկրպագուների համար»: Ազգային մարզադաշտում մատուռի կառուցման գաղափարին աջակցել են բոլոր կրոնների ներկայացուցիչները, որպես մի տեղ, որը միավորում և մերձեցնում է տարբեր համոզմունքների և հայացքների տեր մարդկանց:

Մատուռը նախատեսված է այնպես, որ տարբեր կրոնների մարդիկ կարողանանա միասին աղոթել:

Մատուռի օծումից հետո, տարբեր դավանանքի քահանաներ դուրս են եկել դաշտ և օրհնել այն: Լեհաստանի գլխավոր արենայի մատուռի մակերեսը 260 ք/մ է:

Վարշավայի Ազգային մարզադաշտի տնօրեն Ռոբերտ Վոյտասը համոզված է, որ մատուռը պետք կգա հատկապես առաջնության ընթացքում: