Մոսկվայում ավարտվել է օլիմպիական չեմպիոն Վալերի Պոպենչենկոյի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարը:
ՀՀ վաստակավոր մարզիչ, հավաքականի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորությամբ մասնակցած Հայաստանի բոլոր հինգ պատվիրակները դարձել են մրցանակակիր:
Տիգրան Արմենակյանը (81 կգ) զբաղեցրել է 2-րդ տեղը, Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Գագիկ Գևորգյանը, Կարեն Տոնականյանը (60 կգ) և գերծանրքաշային Հակոբ Մելքումյանը արժանացել են 3-րդ մրցանակային տեղին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:





