Լեհական Վրոցլավ քաղաքում սպիդվեյի մրցումների ժամանակ վթարի է ենթարկվել և մահացել է աշխարհի չեմպիոն բրիտանացի Լի Ռիչարդսոնը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 13-ին Օլիմպիական մարզադաշտում: Մրցավազքի ժամանակ Ռիչարդսոնը դիպել է իր կողքից ընթացող մրցակցի անիվը, կորցրել է հավասարակշռությունը և բախվել պատնեշին: Բժիշկների խոսքով, նա ստացել է կրծքավանդակի լուրջ վնասվածք և մահացել հիվանդանոցում` վիրահատության ժամանակ:
Ռիչարդսովը սպիդվեյով զբաղվում է սկսած 1999թ-ից:





