Խորվաթիայում հունիսի 16 –ին կմեկնարկի Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը: Այդ ստուգատեսում հանդես կգա նաև Հայաստանի հավաքականը: Մինչ առաջնության մեկնարկը հայ ազատ ոճայինները Դաղստանի Խասավյուրտ քաղաքում մասնակցել են «Բարեկամություն, խաղաղություն Կովկասում» անվանումով միջազգային մրցաշարի, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ: Մրցաշարի հաղթող է դարձել Վոլոդյա Ֆրանգուլյանը (60 կգ), նա կարողացել է հաղթել իր բոլոր չորս մրցակիցներին և գրավել է առաջին տեղը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գոռ Գրիգորյանը (63 կգ), Վիկտոր Կազիշվիլին (96 կգ) , Արտակ Հովհաննիսյանը (55 կգ) և Դավիթ Ափոյանը (74 կգ):





