Եվրամիության ոչ մի երկիր չի դիտարկում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մասնակցությունից հրաժարվելու հնարավորությունը, որը տեղի է ունենալու Ուկրաինայում և Լեհաստանում: Այդ մասին հաղորդել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախաշեմին, որտեղ քննարկվելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«ԵՄ մասնակիցների կողմից Ուկրաինայում և Լեհաստանում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության սպորտային մասը բոյկոտելու մասին խոսք չի գնում: Բոլոր երկրները, որոնք որակավորում են անցել EURO-2012-ին մասնակցելու համար, իրենց թիմերին կուղարկեն մրցաշարի»,- ասել է դիվանագետը:
Նա պարզաբանել է, որ EURO-2012-ի հնարավոր «բոյկոտի» տակ մի շարք եվրոպական երկրներ ենթադրում են 2012-ի ԵԱ շրջանակներում հանդիսավոր միջոցառումներին մասնակցությունից պետության ղեկավարների և բարձրաստիճան քաղաքական գործիչների հրաժարվել՝ կապված Ուկրաինայում մարդու իրավունքներին հետևելու իրավիճակի վատթարացման հետ:





