AM
14 Մայիս 2012 - 14:28 AMT

Ամիակի կիրառումը Սոչիի սահուղու շինարարության ժամանակ շրջակա միջավայրին վնաս չի հասցնում

Ռուսաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Դմիտրի Կոզակը հավաստիացրել է, որ ամիակի խլադագենտների կիրառումը Սոչիում սահուղու շինարարության ժամանակ շրջակա միջավայրին վնաս չի հասցնում: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին Միջազգային պարալիմպիկ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին: Կոզակը պատմել է, որ բոբսլեյի ուղու սառեցման ժամանակ իսկապես օգտագործվում են նյութեր ամիակի հիմքի վրա, սակայն միաժամանակ անվտանգության համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի այդ նյութի տարածում չլինի:

«Գոյություն ունեն անհրաժեշտ երաշխիքներ, տեխնոլոգիաներ, որպեսզի վթար տեղի չունենա»,- ասել է Կոզակը: