ՈւԵՖԱ ղեկավարությունը մայիսի 16-ին պաշտոնապես կհայտարարի Եվրո-2020-ի անցկացման թեկնածուների ցանկը: Ապրիլի 14-ին հայտ է ներկայացրել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Մայիսի 15-ին միացել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հայտ են մտադիր ներկայացնել նաև Իռլանդիայի, Շոտլանդիայի ու Ուելսի ֆուտբոլի ասոցիացիաները:
Հետաքրքրական է, որ Թուրքիան հավակնում է նաև 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացմանը, իսկ Ադրբեջանը, որը նույնպես մտադիր է ընդունել 2020թ. Օլիմպիադան, հրաժարվել է համատեղ հայտից Վրաստանի հետ: Այդ շաբաթ ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեն հայտարարեց, որ ՄՕԿ-ը դեմ է երկու նման խոշոր մրցաշարերի անցկացմանը նույն երկրում մեկ տարվա ընթացքում: Չի բացառվում, որ Թուրքիան ետ կկանչի հայտերից մեկը, մասնագետները հակված են մտածելու, որ Թուրքիան կշարունակի պայքարը Օլիմպիադայի համար:
Հաջորդ շաբաթ ՄՕԿ գործկոմի նիստում Քվեբեկում կհրապարակվի 2020 խաղերի անցկացման հավակնորդների ցուցակը:





