AM
16 Մայիս 2012 - 07:58 AMT

Լոնդոնի Օլիմպիական խաղերը կցուցադրվեն Ինտերնետում

Լոնդոնի Օլիմպիական խաղերը ամբողջովին կցուցադրվեն ինտերնետում: Այս մասին հայտարարել են BBC-ի հեռարձակող կոռպորացիայի ներկայացուցիչները: Նրան է պատկանում խաղերի հեռարձակման իրավունքը, որոնք կկայանան հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը :

Ինչպես հաղորդել է հեռուստաընկերությունը, բրիտանական մայրաքաղաքում կայանալիք սպորտային իրադարձությունը կլինի առաջին թվային Օլիմպիադան:

Օլիմպիական խաղերի հեռարձակման ընդհանուր տևողությունը կկազմի 2.5 հազար ժամ: