AM
16 Մայիս 2012 - 08:53 AMT

Էրիսլենդ Լարայի հետ մենամարտից հրաժարվելուց հետո, WBC-ն սատարել է Վանես Մարտիրոսյանին

2011թ. հուլիսի 20-ին WBC-ն եզրափակիչ էլիմինատոր մենամարտ նշանակեց վարկանիշի առաջին և երկրորդ համարների՝ Ալֆրեդո Անգուլոյի և Վանես Մարտիրոսյանի հետ: WBC-ն մտադիր էր որոշել պարտադիր հավակնորդին գերկիսամիջին քաշում: Վանես Մարտիրոսյանը հրաժարվեց մասնակցել պարտադիր էլիմինատորին: Այն ժամանակ WBC-ն արտոնեց կիսաեզրափակիչ էլիմինատոր մենամարտը Ալֆրեդո Անգուլոյի և Ջեյմս Քիրկլենդի միջև, այն պայմանով, որ հաղթողը կմենամարտի Վանես Մարտիրոսյանի հետ պարտադիր հավակնորդի դիրքի համար: Քիրկլենդը հաղթեց Անգուլոյին և 2012թ. մարտի 30-ին WBC-ն նշանակեց եզրափակիչ Քիրկլենդի և Վանես Մարտիրոսյանի միջև:

Երբ Քիրկլենդը վնասվածք ստացավ ու հայտնեց WBC-ին, որ չի կարող մենամարտել Մարտիրոսյանի հետ, WBC-ն հաստատեց Էրիսլենդ Լարային որպես մրցակից Մարտիրոսյանի համար էլիմինատորի եզրափակչում: Մենամարտի հաղթողը պարտադիր հավակնորդ կդառնար չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ: Կառլ Մորետտին Top Rank Promotions-ից պաշտոնապես հայտնեց WBC-ին, որ Մարտիրոսյանը հրաժարվել է Լարայի հետ մենամարտից պարտադիր հավակնորդի դիրքի համար:

WBC-ն միշտ սատարել է Մարտիրոսյանին ու հաջողություն է մաղթել նրան: WBC դռները բաց են մնում Մարտիրոսյանի համար, երբ էլ նա որոշի շարունակել կարիերան: WBC հայտարարությունն արվել է ըստ WBC կանոնների: