AM
17 Մայիս 2012 - 14:37 AMT

Վաճառքում մնացել է EURO-2012-ի խաղերի 18 հազար տոմս

EURO-2012 խաղերի վերջին 50 հազար տոմսերից 32 հազարն արդեն վաճառվել է լրացուցիչ վաճառքից 8 օր առաջ: Վաճառքում մնում է ընդամենը 18 հազար տոմս: Այս մասին ընտանիքի, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդարանական կոմիտեի նիստին հայտարարել է Ուկրաինայում մրցաշարի տնօրեն Մարկիան Լուբկիվսկին:

«Մայիսի 7-ին ազատ վաճառքի է հանվել 50 հազար լրացուցիչ տոմս: Դրանց մեծ մասը նախատեսված է Ուկրաինայի խաղերի համար»,-ասել է Լուբկիվսկին: