Հնդիկ Վիշվանաթան Անանդը և իսրայելցի Բորիս Գելֆանդը աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարի 5-րդ տուրում կրկին ոչ ոքի են խաղացել: Մրցաշարը տեղի է ունենում Մոսկվայում:
Մրցակիցները համաձայնության են եկել սպիտակների 27-րդ քայլից հետո, որոնցով խաղում էր աշխարհի չեմպիոն Անանդը: Նախորդ 4 պարտիաները ևս ավարտվել են ոչ ոքի: 6-րդը տեղի կունենա մայիսի 18-ին:





