Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշել է «Ֆեներբախչեի» պատիժը` մայիսի 13-ին երկրի չեմպիոն «Գալատասարայի» հետ հանդիպումից հետո ակումբի երկրպագուների կողմից կազմակերպված անկարգությունների համար:
«Ֆեներբախչեի» առաջիկա 6 խաղերին կկարողանան ներկա գտնվել միայն կանայք և երեխաները, հաղորդում է AP-ն: Ակումբը կվճարի նաև 40 հազար եվրոյի տուգանք: Իր հերթին «Գալատասարայը» կվճարի 15 հազար եվրո` պաշտոնական անձանց վարքի համար:





