AM
21 Մայիս 2012 - 13:43 AMT

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը մայիսի 25-29 Չիկագոյում կմասնակցի միջազգային մրցաշարի

Համաշխարհային շախմատային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը մայիսի 25-29 ամերիկյան Չիկագո քաղաքում կմասնակցի միջազգային մրցաշարի:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 000 դոլար: Հաղթողը կստանա 30 հազար, իսկ 2-3 տեղերը զբաղեցրած մասնակիցները, համապատասխանաբար`20 և 15 հազար դոլար: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական համակարգով` 9 տուրերով: