Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ Մեծ Լոնդոնի և հարակից արվարձանների օդային տարածքը 2012թ. Օլիմպիական խաղերի ժամանակ կվերահսկեն բրիտանացի զինվորականները՝ չեզոքացնելու համար ահաբեկչական սպառնալիքը:
Բրիտանական պաշտպանական գերատեսչությունը «անվտանգության նոր գոտի» կստեղծի, որը կվերահսկեն զինվորականները քաղաքացիական ավիակարգավարների հետ համատեղ:
Նորթհոլ ՌՕՈւ ռազմակայանում կտեղակայվեն մարտական կործանիչ ինքնաթիռներ:





