AM
28 Մայիս 2012 - 11:26 AMT

EURO-2012-ին պատրաստվելը Ուկրաինային արժեցել է 5 միլիարդ դոլար

2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչի նապխապատրաստական աշխատանքները Ուկրաինային արժեցել են 5 միլիարդ դոլար: Այս մասին «Կոմերսանտ Ուկրաինա» պարբերականին տված հարցազրույցում հաղորդել է Ուկրաինայի ենթակառույցի փոխվարչապետ Բորիս Կոլեսնիկովը: Ըստ նրա, Լեհաստանը եվրապատրաստությունների համար ծախսել է 7 անգամ ավել գումար:

Նա հավելել է, որ EURO-2012-ն ընդունող երկրները պատրաստ են այն ընդունել շատ բարձր մակարդակով:

Լեհական կառավարության պաշտոնական տվյալներով, Լեհաստանը EURO-2012-ի նախապատրաստական աշխատանքների վրա ծախսել է 34 մլրդ դոլար: