AM
29 Մայիս 2012 - 08:07 AMT

Բաքուն հետագայում կշարունակի պայքարել ամառային Օլիմպիադայի անցկացման համար

Բաքուն հետագայում կշարունակի պայքարել ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համար, չնայած որ քաղաքն արդեն 2-րդ անգամ է դուրս մնում Օլիմպիադան ընդունելու իրավունքի համար պայքարից:

ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն կանադական Քվեբեկում նախորդ շաբաթ որոշում է կայացրել, որ Բաքուն և Դոհան չեն մասնակցի 2020թ Օլիմիպական խաղերի թեկնածու քաղաքների մրցավազքին: Պայքարը կշարունակեն Տոկիոն, Մադրիդը և Ստամբուլը: Ավելի վաղ Բաքուն չի կարողացել հաղթահարել 2016թ Օլիպիական խաղերի մրցավազքը:

«Բաքու-2020-ի» գործադիր տնօրենի խոսքով, ՕԽ-2020-ի մրցավազքից նրանց հեռացնելու ՄՕԿ որոշումը հիասթափեցրել է բոլորին: