AM
29 Մայիս 2012 - 12:41 AMT

ԵԱ-2012-ի խաղերի տոմսերը կվաճառվեն յուրաքանչյուր խաղից առաջ

ԵԱ-2012-ի եզրափակիչ խաղերի տոմսերը կվաճառվեն յուրաքանչյուր խաղից առաջ: Այդ մասին Կիևում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է «Եվրո-2012 Ուկրաինա» կազմկոմիտեի տնօրեն Մարկիան Լուբկիվսկին:

Ըստ նրա, վաճառքում կա մոտ 12 հազար տոմս, որոնք կարելի է ձեռք բերել ՈւԵՖԱ կայքում կամ մարզադաշտի տոմսարկղերում, ինչպես նաև «Ուկրսոցբանկի» բաժանմունքներից:

Կարելի է կես գնով ձեռք բերել նաև անցատոմսեր սահմանափակ տեսադաշտով` այդ տոմսերի քանակը 10 հազար է: «Դրանք երրորդ կարգի անցատոմսեր են»,-ասել է ՄՕԿ ղեկավարը: Նա հավելել է, որ ըստ ՈւԵՖԱ նորմերի թույլատրվում է, որ ֆուտբոլիստը տեսանելի լինի մինչև ծունկը: