AM
30 Մայիս 2012 - 07:04 AMT

Չեխիայի ֆուտբոլի հավաքականը EURO-2012-ի ժամանակ կարող է փոխել բնակավայրը

Չեխիայի ֆուտբոլի հավքականը կարող է Ենրոպայի առաջնության անցկացման ժամանակ փոխել իր բնակավայրը, քանի որ «Մոնոպոլ» հյուրանոցում, որտեղ պետք է տեղավորվի հավաքականը, հայտնաբերվել են վտանգավոր միկրոօրգանիզմներ` «Legionella pneumophilia», որոնք առաջացնում են թոքերի բորբոքում:

Եվրոպայի առաջնության խաղերին հավաքականը կարող է մեկնել Պրահայից:

Փորձաքննության արդյունքները պետք է հրապարակվեն շաբաթ օրը, Չեխիայի հավաքկանի մեկնումից մեկ օր առաջ, հաղորդում է rsport.ru-ն: