Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին կողմ է հանդես եկել առաջիկա 2-3 տարիներին ֆուտբոլի Իտալիայի առաջնության դադարեցմանը` կապված երկրում նախապես պայմանավորված խաղերի շուրջ նոր սկանդալների բորբոքման հետ, հաղորդում է АР-ն:
Տեղի ոստիկանությունը գործի առնչությամբ ձերբակալել է 14 մարդու: Կասկածյալների թվում են ազգային հավաքականի երկու խաղացողներ` Դոմենիկո Կրիշիտոն և Լեոնարդո Բոնուչչին:
«Կարծում եմ` լավ կլիներ 2-3 տարով դադարեցնել Իտալիայի առաջնությունը: Սա ուղիղ ցուցում չէ վերևից, այլ մտածմունքի առարկա»,-ընդգծել է Մոնտին:





