AM
30 Մայիս 2012 - 08:04 AMT

Հունաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի Ալեքսանդր Հերկամը

Մայիսի 31-ին Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Հունաստանի հետ: Հույները Ավստրիայում հավաք են անցկացնում` պատրաստվելով ԵՎՐՈ-2012-ին:

Հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու ավստրիացի Ալեքսանդր Հերկամը: Վերջերս նա դատել է նաև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդի Իտալիա-Հայաստան հանդիպումը, որն ավարտվել է իտալացիների հաղթանակով 4:1 հաշվով:

Հունաստան-Հայաստան հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 22:30-ին և ցուցադրվելու է Հանրային Հեռուստատեսությամբ: