AM
30 Մայիս 2012 - 13:58 AMT

EURO-2012 հանդիպումների օրերին հասարակական վայրերում կանոնակարգը կպահպանեն 22 հազար իրավապահներ

Եվրոպայի 2012թ. առաջնության հանդիպումների օրերին հասարակական վայրերում կանոնակարգը կպահպանեն 22 հազ. իրավապահներ, հանդիպումների միջև օրերին կանոնակարգի պահպանման համար պատասխանատու կլինեն 11 հազ. իրավապահներ: Ավտոճանապարհներին ոստիկաններին կօգնեն ՊԱՏ 2 հազ. աշխատակիցներ:

«Հասկանալի է, որ առաջնության ժամանակ ծառայությունը կանոնակարգված ժամանակացույցով չի կատարվելու, ուստի մենք ներքին զորքերի ստորաբաժանումներից բաղկացած պատրաստի պահեստ ունենք, որոնք անհրաժեշտության դեպքում օգնության կգան»,- ասել է Ուկրաինայի ՆԳՆ Հասարակական անվտանգության բաժնի պետ Սերգեյ Պոգոտովը, հաղորդում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր խաղի մեկնարկից առաջ մարզադաշտերն ու այլ պաշտոնական վայրերը կզննեն իրավապահների հատուկ խմբերը ծառայողական շներով: