AM
31 Մայիս 2012 - 17:20 AMT

Բրիտանական ոստիկանությունը ֆուտբոլի առավել մոլի երկրպագուների մի շարք ձերբակալություններ է կատարել

Բրիտանական ոստիկանությունը ֆուտբոլի առավել մոլի երկրպագուների մի շարք ձերբակալություններ է կատարել:

Նրանցից առգրավվել են անձնագրերը, որպեսզի նրանք չկարողանան մեկնել EURO-2012-ին, հաղորդում է արևմտյան Միդլանդի ոստիկանության պաշտոնական կայքը:

Նշենք, որ Բրիտանիայում խախտումների մեծ ցուցակ ունեցող բոլոր երկրպագուները պետք է մեծ ֆուտբոլային առաջնություններից առաջ ոստիկանությանը հանձնեն իրենց փաստաթղթերը, բայց ոմանք դա չեն արել: