Եվրամիությունը մտադիր չէ բոյկոտել Ուկրաինայում 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, քանի որ շահագրգռված եմ, որ այն հաջող անցնի, հայտարարել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը: Ավելի վաղ որոշ եվրոպական երկրների ղեկավարները մտադրություն էին հայտնել բոյկոտել EURO-2012-ը:
«ԵՄ կողմից այս առաջնության բոյկոտման խնդիր չկա: Մենք շահագրգռված ենք, որ առաջնությունը հաջող անցնի, ինչը կնպաստի Ուկրաինայի համբավի տարածմանը»,-հայտարարել է վան Ռոմպեյը` ՌԴ-ԵՄ գագաթնաժողովի նախօրեին:





