Հայաստանի հավաքականի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակ տանելուց հետո, Հունաստանի հավքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոստովանել է, որ գոհ է խաղի արդյունքից:
«Արդյունքը մեզ համար դրական էր, հատկապես առաջին խաղակեսի 30 րոպեներին իմ ֆուտբոլիստները շատ լավ էին գործում: Տղաները դաշտում շատ ավելի լավ էին գործում, քան մարզումների ժամանակ»,-Սանտուշի խոսքը հաղորդում է Հունաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Այնուհետև նա հայտարարել է, որ երկրորդ խաղակեսին իր թիմը այնքան էլ լավ տեսք չուներ. «Սակայն անգամ դա էր օգտակար: Ստիպված էի փոփոխություններ անել և ես խաղադաշտում տեսա բոլոր խաղացողներին»:
Պատասխանելով 2 11 մետրանոցների մասին հարցին, որոնք հաջողությամբ կասեցրեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, Սանտուշը պատասխանել է. «Սա ֆուտբոլ է և 11 մետրանոցը չիրացրած ֆուտբոլիստներին ես չեմ պատժի»:





