AM
1 Հունիս 2012 - 10:37 AMT

Վլադիմիր Հակոբյանը Ալբենայի միջազգային մրցաշարում գլխավորում է աղյուսակը

Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող օփենում 6 հնարավորից վաստակել են 5-ական միավոր եւ բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովի հետ գլխավորում են աղյուսակը: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղում է ընթանում Հակոբյանը:

Ավետիք Գրիգորյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը առաջատարներից ետ են մնում կես միավորով: