AM
1 Հունիս 2012 - 13:29 AMT

Վիկտոր Յանուկովիչը հավանություն է տվել ծխելու արգելքին Եվրո-2012 ժամանակ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է Եվրո-2012 կազմակերպման ու անցկացման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթը, որոնք վերաբերում են երկրպագուների ու մասնակիցների առողջության պահպանմանը և խաղերի ժամանակ բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Ըստ փաստաթղթի, առաջնության ընթացքում արգելվում է ծխախոտի, ինչպես նաև դրա հետ կապված առարկաների օգտագործումը, վաճառքը, գովազդը ևս արգելվում է: