Օլիմպիադայաի կրկնակի հաղթող Վլադիմիր Հակոբյանը փայլուն հաղթանակ է տարել Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտված խոշոր օփենում: Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և 113 մասնակիցների մեջ նվաճել է առաջին մրցանակը:
Հակոբյանի ընթացիկ վարկանիշը դարձել է 2701,6:
Գերազանց է հանդես եկել նաև Տիգրան Լ. Պետրոսյանը և միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Նրանք, ինչպես նաեւ գրոսմայստերներ Իվան Չեպարինովը (Բուլղարիա) և Տամիր Նաբատին (Իսրայել) նույնպես վաստակել են 7-ական միավոր, բայց Հակոբյանին զիջել են լրացուցիչ ցուցանիշներով: Պետրոսյանը գրավել է 3-րդ, իսկ Գրիգորյանը` 5-րդ տեղը:





