AM
4 Հունիս 2012 - 07:58 AMT

Ըստ ՈւԵՖԱ փորձագետների, մարզադաշտերը Եվրո-2012-ի ամենաանվտանգ վայրերն են

Ըստ ՈւԵՖԱ փորձագետների, ուկրաինական մարզադաշտերը Եվրո-2012-ի ամենաանվտանգ վայրերն են: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՆԳՆ հանրային անվտանգության դեպարտամենտի պետ Սերգեյ Պոգոտովը:

Նա նշել է, որ մայիսի 25-ից Ուկրաինայի ՆԳՆ Օպերատիվ շտաբի աշխատակազմն ու նրա ստորաբաժանումները շրջաններում սկսել են աշխատանքը ցերեկային ռեժիմով, իսկ հունիսի 4-ից՝ կաշխատեն շուրջօրյա: Նույն օրից աշխատանքը կսկսեն նաև գործադիր իշխանությունների կենտրոնական մարմնի աշխատանքային խումբը և օտարերկրյա ոստիկանները: ԵԱ անցկացման շրջանում բոլոր մարմինները կանցնեն ուժեղացված օպերատիվ-ծառայողական գործունեության: