AM
4 Հունիս 2012 - 09:44 AMT

Оլիմպիական խաղերի մրցանակակիրներին կհնաձնվեն Անգլիայում աճեցված 4400 ծաղկեփնջեր

Լոնդոնի Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին կհնաձնվեն Անգլիայում աճեցված 4400 ծաղկեփնջեր: Դրանք մեդալների հետ կմատուցեն տղամարդիկ: Սա նորություն է օլիմպիական խաղերի պատմությունում: Կանայք կուղեկցեն պաշտոնյաներին և մարզիկներին:

Արարողակարգի ծրագրի աշխատանքներում ընդգրկված են 100 կին և 200 տղամարդ: Նրանք կհագնեն մանուշակագույն զգեստներ, որոնք ստեղծել են Մեծ Բրիտանիայի թագավորության արվեստների քոլեջի աշխատակիցները, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Լոնդոնի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 53 օր: