AM
4 Հունիս 2012 - 12:18 AMT

Ռազմիկ Տոնոյանը դարձել է Ուկրաինայի ձյուդոյի գավաթի գավաթակիր

Ուկրաինայի Սումա քաղաքում ավարտվել է Ուկրաինայի ձյուդոյի գավաթի բաց առաջնությունը, որտեղ հայ մարզիկ Ռազմիկ Տոնոյանը կրկին լավագույնը ճանաչվեց: Տոնոյանն երկրորդ տարին անընդմեջ դառնում է Ուկրաինայի գավաթի գավաթակիրը, սակայն 2011-ին նա ուժեղագույնն էր մինչև 100 կգ քաշային կարգում, հաղորդում է analitika.at.ua-ն: Այս անգամ Տոնոյանը պայքարում էր ծանր քաշայինների կարգում: Սա նրա առաջին մեկնարկն էր նոր քաշային կարգում, որտեղ նա շատ հաջող հանդես եկավ:

Ռազմիկ Տոնոյանը ներկայացնում է Ուկրաինան և հանդիսանում է տարբեր մակարդակի մրցումների բազմակի հաղթող ու մրցանակակիր: