ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նշել է EURO – 2012-ի հավանական հաղթողներին:
«Նշելով ֆավորիտներին` ես միշտ առանձնացնում եմ նրանց, ովքեր կարող են հաղթել մրցաշարում, և նրանց, ում դժվար է հաղթել: Առաջինների թվին ես կդասեի Իսպանիային և Գերմանիային, իսկ երկրորդներին` գրեթե բոլոր մնացած թիմերին, որովհետև Դանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի և Ֆրանսիայի հետ խաղալը շատ դժվար է: Պետք է հիշել Հունաստանի հաղթանակի մասին EURO – 2004-ում»,- խոստովանել է Պլատինին:
Նրա կարծիքով` Իսպանիան մեծ փորձ ունի, իսկ Գերմանիան ավելի երիտասարդ և հաղթանակի ախորժակ ունեցող թիմ է. «Իսպանացիներն ուզում են պահպանել Եվրոպայի չեմպիոնների կոչումը` դրանով իսկ հաստատելով, որ ներկայիս սերունդը արտակարգ է: Սակայն ոչ մի վստահություն չի կարող լինել, որ Իսպանիան արդեն վաղաժամ հաղթել է մրցաշարում»:





