Վարշավայի Ազգային մարզադաշտի շինարարները սպառնում են արգելափակել օբյեկտը Եվրո-2012 բացման օրը՝ հունիսի 8-ին:
Ակցիային մտադիր են մասնակցել ենթակապալառուների մոտ 40 ընկերություններ, որոնց չեն վարձատրել աշխատանքի դիմաց: Ընկերությունների ներկայացուցիչները պահանջում են, որպեսզի նրանց անհապաղ գրավոր տեսքով երաշխավորեն, որ վճարումները կկատարվեն:
«Եթե մենք «ոչ» ստանանք որպես պատասխան, ապա մեքենաներն ու մարդկանց կբերենք Վարշավա և կփակենք մարզադաշտի մուտքը»,-զգուշացնում են ընկերության սեփականատերերը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





