AM
4 Հունիս 2012 - 14:39 AMT

Ալբենայում մեկնարկել է “Առաջին մեծ եվրոպական օփեն” շախմատայի մրցաշարը

Ալբենա-օփենի ավարտից անմիջապես հետո Բուլղարիայի Ոսկե ավազներ առողջավայրում սկսվում է մեկ այլ խոշոր մրցաշար` “Առաջին մեծ եվրոպական օփենը” :

Մասնակիցների մեջ են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրայր Սիմոնյանը, Նելլի Աղինյանը, միջազգային վարպետներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Վահե Բաղդասարյանը: Մրցաշարը կանցկացվի հունիսի 4-12-ը, հաղորդում է armchess.am-ը: