AM
5 Հունիս 2012 - 06:51 AMT

Ուկրաինայում EURO-2012-ի խաղերին չվաճառված է մնում 10 000 տոմս

Ուկրաինայում ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության խաղերին չվաճառված է մնում 10 000 տոմս, այդ թվում Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականների հանդիպմանը D խմբում, որը տեղի կունենա հունիսի 11-ին:

Տեղեկատվությունը հաստատել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թոմաս Ջորդանոն, որն ընդգծել է, որ նշված թիվը չի գերազանցում վաճառված տոմսերի ընդհանուր քանակի մեկ տոկոսը:

«Ամեն դեպքում Ուկրաինայում կայանալիք խաղերի տոմսերի 99 տոկոսը` 1,4 մլն վաճառված է: Կարծում եմ, որ դա շատ լավ ցուցանիշ է»,- ասել է Ջորդանոն:

EURO-2012-ի տոմսարկղերում դեռևս կան տոմսեր նաև ֆրանսիացիների մասնակցությամբ այլ խաղերին ` Ուկրաինայի և Շվեդիայի հավաքականների հետ: