Շախմատի պրոֆեսիոնալների ասոցիացիայի նախագահ Էմիլ Սուտովսկին հաղորդել է, որ ՖԻԴԵ-ն Ասոցիացիային լիազորել է հաջորդ տարի ևս կանանց արագ և բլից շախմատի աշխարհի առաջնություն անցկացնել:
Առայժմ հայտնի չէ, թե որտեղ կկայանա այդ առաջնությունը, սակայն Սուտովսկին նշել է, որ ուրախ կլիներ, եթե այն կրկին տեղի ունենար Վրաստանում:
Վրաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Գիա Գիորգաձեն իր հերթին Սուտովսկուն և մասնակիցներին հրավիրել է հաջորդ տարի ևս գալ Վրաստան, հաղորդում է chess-news.ru-ն:





