Անանդը հիանալի անցկացրեց մրցախաղը Կրամնիկի հետ 2008թ. և տանելի՝ Տոպալովի հետ 2010-ին, սակայն, նրա այժմյան խաղը միանգամայն այլ մակարդակ ունի»,-ասել է աշխարհի նախկին չեմպիոն, գրոսմայստեր Գարիի Կասպարովը:
Ըստ Կասպարովի, թայ-բրեյքի որակը ոչ մի քննադատության չի դիմանում, Գելֆանդը պետք է հաղթել չորս պարտիաներից երեքում:
«Անանդի բախտը բերեց, որ նրա մրցակիցը Գելֆանդն էր: Եթե հավակնորդների մրցումները Կազանում անցկացվեին 6-6-8 համակարգով, ապա չեմպիոնի տիտղոսը նվաճելու Գելֆանդի շանսերը նվազագույնը կլինեին: Անանդի հետ կխաղար մեկ այլ մրցակից, որը գուցե հաղթեր: Կրկնում եմ, տիտղոսի համար մրցախաղը ոչ մի կապ չուներ աշխարհի ուժեղագույն շախմատիստին որոշելու հետ»,-ասել է շախմատիստը:
Երկրորդ անգամ անընդմեջ շախմատի աշխարհի չեմպիոն դարձավ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), որը թայ-բրեյքում կարողացավ հաղթել Բորիս Գելֆանդին (Իսրայել):





