AM
5 Հունիս 2012 - 09:20 AMT

Ուկրաինան և Լեհաստանը համատեղ կվերահսկեն սահմանները Եվրո-2012 ընթացքում

Ուկրաինան և Լեհաստանը համատեղ կվերահսկեն սահմանները Եվրո-2012 ընթացքում:

«Նման տեխնոլոգիայի շնորհիվ կրկնակի անգամ կնվազի անցակետերում անցկացնելու ժամանակը»,-ասել է Ուկրաինայի սահմանային ծառայության արևմտյան վարչության պետ Իգոր Անդրուսիկը:

Ըստ սահմանապահ ծառայության, ուղևորահոսքը Եվրո-2012 օրերին արևմտյան սահմանով կաճի 30-40 տոկոսով, արևելյան ուղղությամբ՝ կաճի կրկնակի անգամ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի հունիսի 8-ին և կավարտվի հուլիսի 1-ին: