AM
5 Հունիս 2012 - 09:38 AMT

Ռոման Բերեզովսկի. Հույների խաղն առանձնապես ոչնչով աչքի չընկավ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոստովանել է, որ հույների խաղը ընկերական հանդիպման ժամանակ առանձնապես ոչնչով աչքի չընկավ: Այդ խաղում Հայաստանը զիջեց 0:1 հաշվով:

«Այո, դա ամուր թիմ է, որը լավ է կատարում ստանդարտները: Երևում է, որ հույները մինչ օրս օգտագործում են այն հիմքը, որ դրել է Օտտո Ռեհագելը: Ստանդարտների ժամանակ բոլորը փնտրում են Կիրիյակոս Պապադոպուլոսի գլուխը, որն, ի դեպ, միակ գոլը խփեց մեր դարպասին»,-Բերեզովսկու խոսքն է մեջբերում sportsdaily.ru-ն:

Ըստ Բերեզովսկու, հույներն առավելություն ունեին առաջին խաղակեսում և ավելի շատ տիրեցին գնդակին, սակայն, հարձակումները նրանց մոտ հազվադեպ էին ստացվում: «Ընդմիջումից հետո խաղը հավասարվեց և առավելությունն արդեն մեր կողմն էր: Ցավոք, մենք չկարողացանք այն իրացնել՝ տարբերություն կար պատրաստվածության մակարդակում»:

Բերեզովսկին Հունաստանի հավաքականի խաղում նշեց ավագ Գեորգիոս Կարագունիսի խաղը: